Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլա

Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլա

Sun, 19 Jul 2026 12:30:08 +0400


Անհայտ ցանցահենները կոտրել են Քենիայի նախագահ Վիլյամ Ռութոյի կայքն ու պահանջել փրկագին 5 բիթքոյն, որն համարժեք է մոտ 320 հազար դոլարի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Կիբերհարձակման մասին լուրը հաստատել է նաեւ քենիական կառավարությունը։

Չարագործները փոխարինել են կայքում եղած հաղորդագրություններն իրենց պահանջի մասին հաղորդագրությամբ եւ ներկայացրել այն կրիպտոարժութային դրամապանակի հասցեն, որտեղ պետք է փոխանցվի փրկագնի գումարը։ Հակառակ դեպքում՝ խոստացել են հրապարակել որոշակի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել նախագահի հեղինակությանը։

Հաքերային հարձակման մասին լուրի հայտնվելուց հետո, կայքի հանդեպ հասանելիությունը սահմանափակվել է։ Իշխանությունները սկսել են հետաքննություն եւ անում են հնարավորը՝ կիբերհարձակման հետեւանքները վերացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վիգեն Ավետիսի խոսքերը սուտ մատնություն են կամ զրպարտություն

Վիգեն Ավետիսի խոսքերը սուտ մատնություն են կամ զրպարտություն Mon, 20 Jul 2026 18:32:41 +0400 «Լսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով