Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը. Մակրոն

Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը. Մակրոն

Sun, 03 May 2026 22:35:47 +0400


Այս պահին Երևանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շրջում է քաղաքի փողոցներով, որտեղ նրան հետևում են բազմաթիվ լրագրողներ՝ փորձելով ստանալ մեկնաբանություններ այցի շրջանակում նախատեսված հանդիպումների վերաբերյալ։

Լրագրողների հետ կարճ շփման ընթացքում Մակրոնին ուղղվել է հարց՝ կապված հայ հասարակության սպասումների հետ՝ հայ գերիների վերադարձի հարցի քննարկման վերաբերյալ։

Մակրոնը պատասխանել է, որ այս հարցը լինելու է քննարկման օրակարգում՝ նշելով, որ այն կքննարկի վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպման ընթացքում։

Նա նաև հավելել է, որ այդ հանդիպումից հետո պատրաստվում է կապ հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` քննարկելու գերիների հարցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Միակողմանի մարդասիրություն

«Հրապարակ»․ Միակողմանի մարդասիրություն Tue, 27 Oct 2026 10:15:44 +0400 Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հոկտեմբերի 19-ին …