Նարեկ Կարապետյանը հիշեց Միքայել սրբազանի և Քիմ Քարդաշյանի պատմությունը
Mon, 04 May 2026 14:45:53 +0400

Երեկ Գյումրի էին ժամանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները։ Նշենք, որ նրանց այցը աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել․ հանդիպմանը մասնակցում էին մեծ թվով գյումրեցիներ։
Կուսակցության ներկայացուցիչներին գյումրեցիները դիմավորեցին կենտրոնական փողոցում՝ ավանդական զուռնա-դհոլով ու աղուհացով։ Այնուհետև հանդիպումը շարունակվեց թատրոնի շենքում, որտեղ կայացավ քննարկում՝ քաղաքացիների և կուսակցության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում, բացի առօրյա խնդիրների շուրջ զրույցներից, ելույթով հանդես եկավ կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ Վերջինս անդրադարձավ նաև Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ինչպես նաև խոսեց կալանավորված Միքայել սրբազանի և քաղաքի հոգևոր կյանքի մասին։ Կարապետյանը հիշեց նաև տարիներ առաջ տեղի ունեցած մի աղմկահարույց դեպք՝ կապված Քիմ Քարդաշյանի այցի հետ Գյումրի։
Հիշեցնենք`այն ժամանակ սրբազանը կոշտ էր արձագանքել նրան, որ Յոթ Վերք եկեղեցու դռները փակվել էին ժողովրդի առաջ՝ հայտնի հյուրի այցի պատճառով.Քարդաշյանի թիկնապահներն արգելել էին ժողովրդի մուտքը եկեղեցի, քանի դեռ աստղն այնտեղ էր։ Սրբազանը, տեղեկանալով այդ մասին, թեմից շտապել էր եկեղեցի և պահանջել բացել եկեղեցու դռները՝ շեշտելով, որ որևէ անձի այց չի կարող սահմանափակել հավատացյալների մուտքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր