Ֆուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում
Mon, 04 May 2026 19:00:17 +0400

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, ֆուտբոլային նախկին լեգենդ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնվել է հիվանդանոցում ԱՊԼ 35-րդ տուրից առաջ, որի շրջանակում «ՄՅՈՒ»-ն պետք է հյուրընկալեր «Լիվերպուլին»։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Համաձայն հաղորդման, Ֆերգյուսոնը գտնվել է «Օլդ Թրաֆորդում» երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3։2՝ հօգուտ դաշտի տերերի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր