Երեքշաբթի , 5 Մայիսի 2026

Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին

Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին

Mon, 04 May 2026 19:18:00 +0400


ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հարգելի’ պարոն Մակրոն,

հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ:

Ֆրանսիայի Հանրապետության բոլոր նախագահները տարբեր առիթներով, այդ թվում` նաև պետական այցերով, բազմաթիվ անգամներ ժամանել են Հայաստան։

Զեզ ժառանգություն մնացած ջերմ ու ամուր հարաբերությունները տասնամյակների աշխատանքի արդյունք են, որը դուք և Փաշինյանը ցանկանում եք ոչ միայն սեփականաշնորհել, այլ նաև աղավաղել։

Ձեր աշխարհաքաղաքական շահերի համար Հայաստանի անկախության տարիները արբանյակ լինելու ժամանակաշրջան անվանելը ոչ միայն վիրավորական, այլև անընդունելի է։

Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք, որոնք, եթե իսկապես գնահատում եք մեր երկրների երկարամյա բարեկամությունը, լավ կլինի լուծել կոնկրետ քայլերով, ոչ թե Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։

Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը երբեք չդառնա որևէ մի երկրի, առավել ևս Թուրքիայի կամ Ադրբեջանի արբանյակը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի փոխնախագահը գրառում է արել Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի փոխնախագահը գրառում է արել Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ Tue, 05 May 2026 11:00:53 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով