Հիմա միայն Պուտինից է կախված՝ որքան խորը փոսի մեջ կընկնի Հայաստանը․ Գաբրելյանով
Wed, 06 May 2026 11:30:18 +0400

Իմ եզրակացությունները ԵՄ գագաթնաժողովից հետո․
Նախ. Եվրոպական առաջնորդները պատրաստ են մարդկանց նետել կրակի մեջ՝ Ռուսաստանին հաղթելու համար: Այս անգամ, վրացիներից և ուկրաինացիներից հետո, հերթը հայերինն է: Պետք է խոստովանել, որ շատ հայեր հաճույքով պատրաստ են դրան։
Երկրորդ.
Փաշինյանը և մի քանի թուրք վարձկաններ պարզապես կատարում են իրենց հանձնարարված առաջադրանքները: Նրանք ունեն մեկ պայման. եթե դուք դա չանեք, կկորցնեք ձեր կյանքը: Ոչ ոք կյանքն ավելի չի սիրում, քան դավաճաններն ու սրիկաները:
Երրորդ. Հայաստանը կանգնած է ամենադժվար ժամանակների առջև. ուկրաինական իրավիճակը դեռ կարող է լավ ընտրություն թվալ Հայաստանի համար:
Փաշինյանը երկիրը կտանի դեպի պետականության և ազգային ինքնության կորուստ: Սա նույնիսկ վերլուծելու իմաստ չունի: Ամեն ինչ ակնհայտ է:
Չորրորդ.
Հիմա միայն Պուտինից է կախված՝ որքան խորը փոսի մեջ կընկնի Հայաստանը: Ըստ էության, ինչպես հաճախ է եղել պատմության ընթացքում, կախված է բացառապես ռուսական ցարից՝ արդյոք Հայաստանը գոյություն կունենա, թե ոչ:
Հինգերորդ և վերջին.
Իրավիճակն այնպես է զարգացել, որ միայն Պուտինը կարող է կատարել Նժդեհի դերը, հակառակ դեպքում հայ ազգի կործանումն անխուսափելի է։
Վեցերորդ և վերջին։
Եթե Հայաստանի ժողովուրդը վերջապես հասկանա, որ իրեն մնացել է միայն մեկ հնարավորություն և զանգվածաբար գնա ընտրությունների ու քվեարկի ընդդիմության օգտին, ապա հնարավորություն կա։ Հակառակ դեպքում՝ վաղը չկա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր