Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Թրամփը կարևոր որոշում ունի

Թրամփը կարևոր որոշում ունի

Wed, 06 May 2026 12:00:29 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» առաքելության կարճաժամկետ կասեցման մասին:

«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքների վրա… ինչպես նաև այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհին, մենք եկել ենք փոխադարձ համաձայնության այն մասին, որ քանի դեռ շրջափակումը լիակատար ուժի մեջ է մնում, «Ազատություն նախագիծ» առաքելության իրականացումը կկասեցվի կարճ ժամանակահատվածով՝ տեսնելու համար, թե արդյոք կհաջողվի վերջնականացնել և ստորագրել համաձայնագիրը»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփը մայիսի 3-ին ազդարարել էր «Ազատություն նախագիծ» գործողության մասին՝ նպատակ ունենալով օգնել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին, որոնք ձգտում են դուրս գալ այնտեղից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությանը «գլխատելու» Փաշինյանի պլանի մասին

Ռուսական լրատվամիջոցները` Ծառուկյանին և ընդդիմությանը «գլխատելու» Փաշինյանի պլանի մասին Tue, 07 Jul 2026 20:41:06 +0400 …