«Վախ չկա»․ մենք գործարկել ենք թեժ գիծ ու էլ. փոստի հասցե՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար
Thu, 07 May 2026 10:35:32 +0400

Արման Թաթոյանը հայտարարել է, որ «Միասնության թևերը» գործարկել է թեժ գիծ և հատուկ էլեկտրոնային փոստի հասցե՝ քաղաքացիներին իշխանական ճնշումներից ու ահաբեկումներից պաշտպանելու համար։
Թեժ գիծ՝ 033 200 330
Էլեկտրոնային հասցե՝ vakhchka@uwings.am
«Մենք թեժ գիծը գործարկեցինք այն բանից հետո, երբ հասկացանք, թե ինչ վտանգավոր չափերի են հասել քաղաքացիներին ահաբեկելու և վախեցնելու դեպքերը։ Եթե ձեզ ստիպում են մնալ տանը, չմասնակցել հանդիպումների, սպառնում են աշխատանքից ազատել, հարկային ստուգումներ ուղարկել կամ այլ ճնշումներ գործադրել՝ դիմեք մեզ, մենք կպաշտպանենք ձեզ։
Մեր ընտրությունները չեն կարող որոշվել վախով։ Մենք պետք է ընտրենք հանուն մեր երկրի ապագայի, հանուն հույսի և հավատի։ «Միասնության թևերը» և անձամբ ես պաշտպանելու ենք ձեր իրավունքներն ու մեր երկրի ժողովրդավարությունը»,- նշել է Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր