Նվաճել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Sun, 10 May 2026 12:00:42 +0400

Բրիտանացի բռնցքամարտիկ Դանիել Դյուբուան նվաճել է WBO՝ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով, գերծանր քաշային կատեգորիայում աշխարհի չեմպիոնի կոչումը։
Մանչեսթերում տեղի ունեցած 12 ռաունդանի հանդիպման ժամանակ, նա հաղթել է իր հայրենակից Ֆաբիո Վորդլիին՝ 11-րդ տուրում նրան տեխնիկական նոկաուտի ենթարկելով։ Դյուբուան նոկդաունում հայտնվեց գործնականում՝ մենամարտի սկզբին՝ առաջին ռաունդում եւ երրորդ ռաունդում։
Վորդլին իր հերթին դիմացկունության առումով պարզապես հրաշալի էր, սակայն արդեն մենամարտի կեսից սպառեց ուժերը։ Նույնիսկ բժիշկը պահանջեց դադարեցնել մենամարտը, զննելով Վորդլիի դեմքի վնասվածքները, սակայն նա պահանջում էր շարունակել այն։
11-րդ ռաունդում սակայն մրցավարը կանեցրեց մենամարտը, տեսնելով, որ Վորդլին դժվարությամբ է ոտքի վրա մնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր