Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

IRI- ի հարցումը ներկայացնում է 100 մարդուց ընդամենը 16-ի կարծիքը․ մանիպուլյատիվ թվեր

IRI- ի հարցումը ներկայացնում է 100 մարդուց ընդամենը 16-ի կարծիքը․ մանիպուլյատիվ թվեր

Sat, 23 May 2026 13:55:57 +0400


IRI-ի` Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցման տվյալներն իսկական շոկ են առաջացրել մեր հասարակության մեջ, ի դեպ, ինչ նպատակով էլ դրանք հրապարակվել են: Բայց մի քանի կարևոր «նյուանս» այդ հարցումից ոգևորվածներն ու շոկահարվածները բաց են թողել: Իսկ այդ «նյուանսն» այնքան կարևոր է, որ ուղղակի զրոյացնում է այդ հարցման արժեքը:

Բանն այն է, որ հարցվածների, ռեպոնդենտների միայն 16 տոկոսն է համաձայնել պատասխանել հարցերին: Պարզ ասած` 84 տոկոսը միանգամից կախել է խոսափողը: Իսկ ովքե՞ր են, որպես կանոն, պատասխանում հարցումներին: Ճիշտ է` իշխանամետները, որոնք հպարտորեն հայտնում են, որ ՔՊ են պաշտպանում և գուցե մի փոքր խումբ մարդիկ, որոնք չեն վախենում: Ամեն դեպքում, սա նշանակում է, որ մենք այս հարցման արդյունքում տեղեկացել ենք, թե ինչ են մտածում մեր հասարակության յուրաքանչյուր 100 մարդուց 16 հոգին: Այդ 16-ի մեջ էլ, ինչպես տեսնում եք, ոչ բոլորն են իշխանություններին ընտրում:

Սոցիոլոգիական գիտելիքներ ունեցող փորձագետը մեզ հետ զրույցում փորձեց մատչելի լեզվով բացատրել, նշեց. «Եթե այս հարցման կազմակերպիչները բարեխիղճ լինեին և քաղաքական նպատակներ չհետապնդեին, չպետք է հրապարակեին այդ արդյունքները, որովհետև դրանք շատ հեռու են հանրային կարծիքի իրական պատկերից»: Իսկ ինչ տեղեկություն կարելի է քաղել այդ հարցումից, հետաքրքրվեցինք մենք: «Ես ուսումնասիրեցի բնագրով փաստաթուղթը և կարող եմ ասել հետևյալը. ընտրության գնացողների քանակի նկատելի աճ է գրանցվել` նախորդ ընտրությունների համեմատ և իշխանության հանդեպ վստահության նկատելի նվազում: Համենայն դեպս այն, ինչ կարդացի այդ հետազոտության մեջ բոլորովին չի խոսում իշխանությունների օգտին: Եթե անգամ ապրիորի եզրակացնենք, որ հարցմանը մասնակցելուց հրաժարված 84 %-ի մեջ ևս կան իշխանության երկրպագուներ, դա մեր հասարակության հազիվ 40 տոկոսն է կազմելու, նույնիսկ ավելի պակաս: Ուստի խորհուրդ չէի տա ընդդիմադիր ուժերին այս արդյունքներից հեռուն գնացող եզրակացություններ անել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու

«Հրապարակ». Ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու Thu, 18 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով