Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Ինչ է պատմում Լաուտարոն հորը Մխիթարյանից

Ինչ է պատմում Լաուտարոն հորը Մխիթարյանից

Mon, 11 May 2026 12:45:34 +0400


Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը ջերմ խոսքերով է անդրադարձել իր խաղընկեր, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ ընդգծելով նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր հատկանիշները։

Արգենտինացի հարձակվողի խոսքով՝ Մխիթարյանը օրինակ է ամբողջ թիմի համար։ Նա նշել է, որ հաճախ հոր հետ զրույցների ընթացքում խոսում է հանդերձարանի մթնոլորտի մասին և հատկապես առանձնացնում է հայ ֆուտբոլիստի աշխատասիրությունն ու համեստությունը։

Մարտինեսը շեշտել է, որ Մխիթարյանը, ունենալով մեծ ու հաջող կարիերա, շարունակում է պահպանել պարզ ու խոնարհ վերաբերմունք, ինչը մեծ ազդեցություն ունի թիմակիցների վրա։ Նրա խոսքով՝ «Ինտերի» ֆուտբոլիստները ամեն օր սովորում են Մխիթարյանից։

Լաուտարոն նաև նշել է, որ հույս ունի՝ հայ կիսապաշտպանը կկայացնի իր և ընտանիքի համար լավագույն որոշումը՝ հավելելով, որ Մխիթարյանը շատ մեծ ներդրում է ունեցել թիմի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել

Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Fri, 24 Apr 2026 20:47:23 +0400 Հայաստանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով