Միայն արտաքուստ կարող է թվալ, թե մարդիկ մոռացել են
Tue, 12 May 2026 11:50:13 +0400

«Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին»,- հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությամբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի կողմից՝ սրանք գիտակցում են, որ Արցախի թեման որևէ ձևով մարսել չի լինում, մյուս կողմից՝ մարդիկ ակտիվորեն բարձրաձայնում են ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի և իշխող ուժի անտարբեր վերաբերմունքի մասին։
Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է կամ չի կարևորում դա․ ինչ-որ պահի դա ոչ միայն ընդգծված արտահայտվելու է, այլ նաև դառնալու է որոշիչ գործոն»,-նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր