ԼՀԿ-ականները ԴԱՀԿ շենքի մոտ են
Tue, 12 May 2026 12:06:51 +0400

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացնում ԴԱՀԿ ծառայության շենքի մոտ։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատել է երկրում գործող տուգանքների և բռնագանձումների քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Հայաստանում քաղաքացին առաջնային արժեք չի համարվում։
Նրա խոսքով՝ մարդկանց շարունակաբար տուգանում են, բռնագանձում նրանց ունեցվածքը և գույքը հանում աճուրդի, մինչդեռ պետությունը բավարար պաշտպանություն չի ապահովում սեփական քաղաքացիների համար։ Մարուքյանը նշել է, որ ԴԱՀԿ-ի աճուրդների կայքում կարելի է տեսնել, թե որքան մեծ ծավալի գույք է բռնագանձվում և վաճառքի հանվում քաղաքացիներից։
ԼՀԿ առաջնորդը նաև ընդգծել է, որ ամեն տարի քաղաքացիները վճարում են միլիարդավոր դրամների տուգանքներ, իսկ այդ գումարները դարձել են պետական բյուջեի նախատեսված եկամուտների աղբյուրներից մեկը։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակը անընդունելի է, և իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքացիների նկատմամբ նման ճնշումները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր