Հնդկաստանը հերքում է՝ ռուսական գազից չեն հրաժարվել
Tue, 12 May 2026 14:30:13 +0400

Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին կեղծ է որակել լրատվամիջոցների կողմից տարածված լուրերը, թե Հնդկաստանն, իբր, հրաժարվել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումից և որ առաջիկայում լոկդաուն է սպասվում։
Նա այս հայտարարությունը արել է Հնդկաստանի արդյունաբերության կոնֆեդերացիայի համաժողովում։
«Շատ առասպելներ են շրջանառվում, իսկապես շատ։ Ճանապարհին, մեքենայով, ես կարդացի մի հոդված, որտեղ պնդվում էր, որ Հնդկաստանը դադարեցրել է ներմուծումը՝ իբր հրաժարվելով ընդունել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի բեռը», – նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հերքել է «մեծածավալ լոկդաունի անխուսափելի լինելու մասին պնդումները»։
Նրա որակմամբ, այս կեղծ լուրերը տարածվել են «ինչ-որ մեկի եսասիրական շահերի համար»։ «Այս առասպելները պետք է հերքվեն և վերացվեն», – եզրափակել է Պուրին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր