Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ

Քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ

Tue, 12 May 2026 22:00:04 +0400


ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Արկադիա քաղաքի քաղաքապետ Էյլին Վենգին մեղադրել են Չինաստանի օգտին լրտեսության կատարման մեջ։ Նա, ըստ մեղադրանքի, սեփական լրատվական կայք է ունեցել՝ նախկին սիրեկանների հետ համատեղ եւ սպասարկել է Չինաստանի շահերը։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Քաղաքապետը չինական հատուկ ծառայությունների հետ համագործակցել է 2020-22 թվականներին եւ սկսել է իր լրատվական կայքում Չինաստանի մասին դրական լուրեր հրապարակել միայն։ Նրա լրատվական կայքը կոչվել է «ԱՄՆ Նորությունների կենտրոն»։

Այն հանդիսացել է հիմնական լրատվական աղբյուր ամերիկաբնակ չինացիների համար։ 2024 թվականին օտարերկրյա գործակալի եւ ԱՄՆ դեմ դավադրություն նյութելու մեղադրանքով ձերբակալվել էր քաղաքապետի նախկին փեսացուն, ով եւս ներգրավված է եղել այդ կայքի աշխատանքներում։ Այս տարվա փետրվարին նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Էյլին Վենգն ընդունել է մեղքը եւ հեռացել քաղաքապետի պաշտոնից։ Եթե դատարանը նրա նկատմամբ մեղադրական ակտ կայացնի, ապա նա առաջիկա տասը տարիները կարող է անցկացնել բանտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն

«Հրապարակ»․ ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն Thu, 07 May 2026 08:00:47 +0400 ՔՊ մեր աղբյուրները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով