Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Տելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան»

Տելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան»

Thu, 14 May 2026 17:33:06 +0400


14-ը մայիսի, 2026 թ․, Երևան․ Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին: Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ տելեգրաֆ, ռադիոկապի սարք, Մորզեի սարք, տաքսաֆոններ և այլ սարքեր: Այցելուները կարող են տեսնել՝ ինչպիսին էր կապը հարյուրամյակներ առաջ, և ինչ ճանապարհ է եղել դեպի ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ:

«Team-ը՝ որպես ազգային օպերատոր և Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ՝ սիրով է կրում կապի
պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հեռահաղորդակցությունը մեր երկրում իսկապես հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհ է անցել՝ նշանակալի դերակատարում ունենալով Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ ողջ ճանապարհը ներկայացնում ենք թանգարանում՝ պարբերաբար համալրելով նմուշները անհավանական արագությամբ զարգացող ոլորտին բնորոշ նոր սարքավորումներով և սիրով հրավիրում ենք բոլորին ծանոթանալու հեռահաղորդակցության էվոլյուցիային»,-ասում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Տարվա ամենաթանգարանային օրերին Կապի թանգարանը խոստանում է ապահովել ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, մայիսի 16-ին կգործի 15:00-21:00-ն, մայիսի 18-ին՝ 15:00-18:00-ն:

Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 99 000811 հեռախոսահամարին կամ
գրելով museum@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային
հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`pr@telecomarmenia.am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում

«Հրապարակ». Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում Wed, 13 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով