Վաճառել է բոլոր ավտոսալոնները
Fri, 15 May 2026 22:00:54 +0400

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը կանադական գործարար Քուլդիպ Բիլանի Alpha Auto Group ընկերությանն է վաճառել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ունեցած բոլոր ավտոսալոնները։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Խոսքը վերաբերվում է Բեռլինում Mercedes-Benz-ի ունեցած բոլոր յոթ մասնաճյուղերին, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է 1500 մարդ։
Համաձայն տեղեկությունների, ավտոարտադրող հսկան մտադիր է վաճառել նաեւ իր ավտոսալոնները Համբուրգում, Մյունխենում Հռենոս-Ռուրի շրջանում, որով մոտ 8 հազար աշխատատեղ կարող է հայտնվել հարցականի տակ։ Գործարքի մասին Բեռլինի սալոնների աշխատակիցները էլեկտրոնային նամակ են ստացել։ Նրանց առաջարկվել է կամ դրամական փոխհատուցում ստանալ, կամ մեկ տարով աշխատանքը պահպանելու երաշխիք ունենալ։ Նշենք, որ երկու տարի Բեռլինի ավտոսալոնների աշխատակիցները փորձել են ամեն բան անել, որ Mercedes-Benz-ը այդ սալոնները չվաճառի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր