Նիհարացնող դեղամիջոցների արդյունավետությունը կայուն չէ
Fri, 15 May 2026 22:30:29 +0400

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այժմ լայն տարածում ունեցող նիհարեցնող դեղամիջոցներ Ozempic-ի կամ Mounjaro-ի արդյունավետությունը կայուն չէ։ Թերապիան ավարտելուց կարճ ժամանակ անց բուժառուները վերադառնում են նախնական վիճակին։ Այս մասին գրում է Der Spiegel գերմանական պարբերականը։
Ընդ որում, դեղամիջոցից հետո մարդը ավելի արագ է սկսում քաշ հավաքել։ Հոդվածում ասվում է, որ առհասարակ պետք է շատ զգուշորեն մոտենալ նման դեղամիջոցներին։ Խոսքը նաեւ «օրֆորգիպրոն» նյութ պարունակող դեղամիջոցի մասին է, որը եւ նիհարեցնում է, եւ կարգավորում արյան մեջ շաքարի պարունակությունը։ Կոնկրետ վերջին դեպքում՝ «օրֆոգիպրոն»-ով դեղամիջոցը նոր է ստեղծվել եւ նոր-նոր է հաստատվել ԱՄՆ կողմից որպես ճարպակալման բուժման դեղամիջոց, այն էլ՝ եթե ճարպակալումը ուղեկցվում է գոնե մեկ այլ հիվանդությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր