Չի կարելի հավասարվել Նիկոլ Փաշինյանին` խոսել իր բառապաշարով
Sat, 16 May 2026 09:45:19 +0400

Բլոգեր Արտակ Ավետիսյանը 1 ամսով կալանավորվեց․ նա Փաշինյանին «դավաճան» էր անվանել, կանչել Շենգավիթ` խոստանալով նրան «ս…ր» անել: Ինչո՞ւ է իրավապահ համակարգն աչք փակում փաշինյանականների ագրեսիվ հայտարարությունների վրա, փոխարենը՝ մի անմեղ բառի համար անձին տանում կալանքի՝ հարցրինք նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանին:
– ՔՊ-ական Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում մի քաղաքացու բացեիբաց սեռական հայհոյանքներ էր գրել, սպառնացել, սակայն դա որեւէ իրավական հետեւանք չունեցավ, փոխարենը՝ ինչ-որ ընդդիմադիր բլոգեր մեկ սուր խոսքի համար կալանավորվում է:
– Ասեմ ավելին` ոչ միայն Սարիկ Մինասյանն է նման խոսքեր ասել, այլեւ նրա աջակիցները շաբաթներ առաջ սպառնում էին Վեհափառի գլուխը ջարդել, Նիկոլ Փաշինյանին մի քանի օր առաջ իր աջակիցներից մեկն ասաց, որ բոլոր ընդդիմադիրներին վերջինս մորթի: Եթե մենք այս ամենը փորձենք համադրել` այս հայտարարությունները եւ կալանավորված անձի հայտարարությունը, ապա դրանք ուղղակի անհամադրելի են, համեմատության եզրեր ուղղակի չկան, բայց այս ամենից պետք չէ զարմանալ: Սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը: Նա մի մարդ է, որը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի: Ես որքան հասկացա՝ բլոգերի կալանավորումը ոչ միայն վերոնշյալ խոսքերին է վերաբերում, այլեւ՝ նրան, որ նա ասել է․ «Փախածներ, արեք ստեղ»: Այս հայտարարությունը դիտարկել են որպես ատելության խոսք: Նա ընդամենը կանչել է իշխանականներին Շենգավիթի մետրոյի մոտ՝ նշելով, որ նրանք վախկոտ են եւ չեն գնա իր հետ հանդիպման, եւ այստեղ չկա ատելության խոսք, հետեւապես՝ չկա հանցակազմ։ Բայց մենք չպետք է զարմանանք` եթե Միքայել սրբազանին, Սամվել Կարապետյանին ամիսներով կալանավորում են ապօրինաբար, այլեւս անցել են բոլոր հնարավոր սահմանները: Եթե կար ինչ-որ մի փոքր բարոյականության սահման, որը թողել էին, դրանք էլ հատեցին: Հանուն իշխանության շարունակելու են տարբեր քաղաքացիների բերման ենթարկել, կալանավորել, եւ այսպես շարունակ: Ես մշտապես ասել եմ, այսօր էլ ասում եմ` չի կարելի հավասարվել Նիկոլ Փաշինյանին: Մարդն ի ծնե մեծաբերան է, պոռոտախոս է: Նա վախկոտ է, ծնկի եկող, սակայն հետագայում այդ ամենը հակառակ կողմից ներկայացնող ու հպարտացող: Դա գենետիկ հատկանիշ է: Չի կարելի գնալ-հավասարվել նրան: Որոշ քաղաքական գործիչներ հավասարվում են այս մարդուն եւ խոսում են նրա` նիկոլական բառապաշարով: Նման բան չի կարելի անել: Նիկոլի արարքներին պետք է պատասխանել քվեախցում: Չպետք է քաղաքական փոխհարաբերությունների խոսույթն իջեցնել, հավասարեցնել Փաշինյան Նիկոլի մակարդակին: Մեր նպատակը պետք է լինի այդ մակարդակից հրաժարվելը: Պառակտումը պետք է վերացնել, չարությունը փոխարինել բարությամբ: Նիկոլն ու նիկոլականները խոսում են լկտի բառապաշարով, եւ եթե ընդդիմադիրներն էլ խոսեն այդ բառապաշարով, ապա հանրությունը չի կարող նրանց միջեւ տարբերություն դնել: Նա դիտավորյալ մարդկանց նյարդերի հետ է խաղում, դիտավորյալ վիրավորում է ու մարդկանց ընտանիքներ է անգամ ներխուժում, բայց ընդդիմադիրները չպետք է նույն բանն անեն, որովհետեւ Նիկոլը նույն Նիկոլն է: 1996 թվականից նա նույն ճղճիմն ու ճղճղանն է, նույն՝ հորմոնալ խախտումներով ծնվածը…. չի կարելի այդ մարդու առաջարկած ճանապարհով գնալ: Նրան պարզապես պետք է հեռացնել:
– Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանից, Միքայել սրբազանից վախեր ունի, իսկ ո՞րն է շարքային քաղաքացիներին կալանավորելու նպատակը:
– Նա այլախոհությունից, ընդդիմախոսությունից ահավոր վախենում է, եւ դա գալիս է իշխանությունը պահելու վախից: Նա վախենում է ցանկացած մարդուց, որն ունի ընդդիմադիր կեցվածք: Նա տառապում է իդեալական լինելու բարդույթով, եւ դրա համար էլ իրեն թվում է, թե ինքն ամենալավ ղեկավարն է, մինչեւ իր՝ իշխանության գալը պետականություն չի ունեցել Հայաստանը: Անգամ ասում է, որ Արցախը հանձնեց, որ վերագտնի Հայաստանը: Նրանից ինչ տեսակ աբսուրդ ասես՝ կլսես: Նրան գնահատականներ պետք է տան հոգեբույժները: Ես իրավաբան եմ եւ կարող եմ միայն ասել, որ այս բոլոր գործողությունները կործանում են մեր հայրենիքը:
– Նորից սկսել է սպառնալ` Քոչարյանին բանտարկել, Սամվել Կարապետյանին «բոմժ սարքել», Ծառուկյանի որդուն բանտ տանել:
– Նա իրավունք չունի նման հայտարարություններ անելու, սակայն իշխանության գալու առաջին իսկ օրվանից մարդկանց ասֆալտին է ծեփում… Դա այս մարդու էությունն է: Աշխարհում կա՞ մի այլ երկիր, որն ունի նման ղեկավար: Նա ե՛ւ արտաքուստ է թշվառ, ե՛ւ ներքուստ: Նրան չեն հարգում, չունի որեւէ ազդեցություն: Գոռալով, ճվճվալով, ընդդիմադիրներին կալանավորելով չես դառնում ազդեցիկ: Մարդն ազդեցիկ է դառնում, հեղինակություն է ձեռք բերում այլ գործողություններով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր