Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Աշխատողները ցանկացել են իրենց դժգոհությունները փոխանցել Փաշինյանին

Աշխատողները ցանկացել են իրենց դժգոհությունները փոխանցել Փաշինյանին

Mon, 20 Apr 2026 21:15:46 +0400


Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։

Ակնհայտ էր, որ այս այցը ցուցադրական բնույթ ուներ․ Փաշինյանն ընտրությունների շեմին փորձում է սրբագրել ցեղասպանության հիշատակը ժխտելու, Հայ Դատից հրաժարվելու մասին արված նախորդ հայտարարությունները: Նա հուշահամալիրի տարածքում նույնիսկ ի պաշտոնե շփում չունեցավ իր նախկին օգնական, ՀՑԹԻ-ի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ, չայցելեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ։

Մեզ պատմեցին, որ թանգարան- ինստիտուտի աշխատակիցները մարտական էին տրամադրված, սպասում էին, որ անձամբ Փաշինյանին հայտնեն իրենց դժգոհությունները կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի հետ, ինչպես նաեւ իրեն դժգոհությունները նոր տնօրենից, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել։

Թաշչյանը զգալիորեն կրճատել է իրականացվող ծրագրերին տրամադրվող ֆինանսավորման ֆոնդը։ Տարբեր միջազգային միջոցառումներին մասնակցելու արգելքներ է դնում, ասելով, որ դրա ժամանակը չէ։ Նա տեղյակ չէ նաև իրականացվող ծրագրերի ու կատարվող աշխատանքների մասին։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետեւել։

Փաշինյանի այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ժամանակավոր ցուցադրության բացումն էր, որը համակարգել և համադրել են աշակերտական երեք խմբեր՝ ՀՑԹԻ աշխատակիցների մենթորությամբ: Այս ցուցադրությունն էլ Փաշինյանին չի գրավել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում

Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում Sun, 19 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով