Խորքային փոփոխություններ տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյան
Mon, 20 Apr 2026 21:10:49 +0400

Երբ պետությունը կառուցում է տնտեսություն, որը չի արտադրում բավարար արժեք, չի կուտակում կապիտալ և չի վերահսկում իր ենթակառուցվածքները, այն դառնում է ոչ թե տնտեսություն ունեցող պետություն, այլ՝ տնտեսությամբ պայմանավորված պետություն։ Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Դավիթ Անանյանը։ Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը։
Նա նկատել է, որ գործող իշխանությունների առաջարկած ծրագրերը չունեն հաշվարկներ, մեխանիզմ և պատասխանատվություն, իսկ «Միասնության թևերը» առաջարկում է ոչ թե առանձին ծրագրեր, այլ ամբողջական համակարգ, որի նպատակը պետության վերակառուցումն է։
«Կառուցվածքային և խորքային փոփոխությունները չեն լինում ինքնաբուխ։ Դրանք տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք՝ կոտրելու գործող մոդելը, պատասխանատվություն՝ դրա հետևանքները կրելու և առաջնորդություն՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելու»,- հայտարարել է Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը որոշում է կայացրել մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին և հաստատել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի պատգամավորների թեկնածությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր