Լարված վիճակ պարեկների և վարորդի միջեւ
Sat, 16 May 2026 11:59:09 +0400

Նալբանդյանից դեպի Արամի փողոց թեքվող հատվածում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Պարեկները որոշ վարորդների թույլ էին տալիս մտնել Արամ փողոց, ոմանց ոչ։
Մի վարորդ, հետեւելով դիմացի վարորդին, փորձեց շարունակել ճանապարհը դեպի Արամի փողոց, սակայն պարեկները թույլ չտվեցին, պահանջեցին, որ դեպի Նալբանդյան գնա, որ ճանապարհը փակ է։
Այնինչ, իրենց հայեցողությամբ որոշ վարորդների թողնում էին, հատկապես կանանց։ Արդյունքում լարված իրավիճակ ստեղծվեց՝ պարեկների ընտրողական եւ կամայական գործողությունների արդյունքում։
Տեղեկացնենք, որ Հանրապետության Հրապարակից դեպի Ամիրյան տանող հատվածը փակ է երթեւեկության համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր