4-րդ դարի հին հռոմեական դրամներ են հայտնաբերվել
Sat, 16 May 2026 15:00:02 +0400

Խորվաթիայի Մոխովո շրջանում, որը գտնվում է երկրի արեւելյան հատվածում, հնագետները 302 հատ հին հռոմեկան ժամանակների դրամներ են հայտնաբերել։
Համաձայն Զագրեբի Հնագիտության ինստիտուտի, դրամները կարող են պատկանած լինել հին հռոմեացի զինվորականի, որը ծառայել է ոչ մեծաքանակ զորամասում։ Վերջինս, ըստ պատմական աղբյուրների, պաշտպանել է Դունայի մերձափնյա հատվածը, որը Հռոմեական կայսրության սահմանային շրջաններից է հանդիսացել։
Դրամները հայտնաբերվել են հռոմեական պաշտպանական համակարգի պեղումների ժամանակ։ Դրամները թվագրվում են ՄԹ 4-րդ դարով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր