Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Տան 3 բնակիչների դիակները հայտնաբերվել են բակում

Տան 3 բնակիչների դիակները հայտնաբերվել են բակում

Mon, 04 May 2026 21:00:48 +0400


Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակարաններից մեկի երեք բնակիչների դիակները՝ 70-ամյա կնոջ, 41-ամյա կնոջ եւ երեքամյա դստեր։ Հայտնաբերվել է նաեւ մահվանից առաջ թողած գրություն։ Տարեց կինը տառապել է մենթալ հիվանդությամբ եւ հենց նա է թողել մահվանից առաջ՝ գրությունը։

Ընտանիքը բնակվել է վարձակալած բնակարանում։ Վարկածներից մեկի համաձայն, երեխան ընկել է պատուհանից, իսկ հետո արդեն երկու կանայք ինքնասպան են եղել։ Մահվանից առաջ թողած գրության մեջ 70-ամյա կինը գանգատվել է ոչ բերեկեցիկ կյանքից ու դժվարություններից։ Մարզային Քննչական վարչությունում դեպքի առնչությամբ հարուցվել է վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Mon, 07 Sep 2026 18:45:42 +0400 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական …