Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Համալսարանից հեռացվեցին արժեհամակարգ ունցողները, առաջին պլան եկան նաղաշները

Համալսարանից հեռացվեցին արժեհամակարգ ունցողները, առաջին պլան եկան նաղաշները

Sat, 16 May 2026 17:45:22 +0400


Երևանի պետական համալսարանն այսօր նշում է իր հիմնադրման 107-ամյակը։ Հիմնադրվելով 1919 թվականին՝ այն Հայաստանի անդրանիկ և խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է և իզուր չէ, որ հենց ԵՊՀ-ն է համարվում Հայաստանի մայր բուհը։

2018-ի հայտնի դեպքերն իրենց ազդեցությունն են թողել նաև Մայր բուհի վրա։ 107-ամյա համալսարանը անմասն չմնաց քաղաքական պրոցեսներից։ Տարբեր դասախոսներ հեռացվեցին այս տարիներին մայր բուհից միայն այն բանի համար, որ քննադատում են օրվա իշխանություններին, իսկ մի շարք ընդդիմադիր դասախոսներ էլ ուղղակի զրկվեցին շատ դասաժամերից և այսօր համալսարանում սիմվոլիկ քանակի դասաժամեր ունեն։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն երկու տարի առաջ համալսարանի ղեկավարները որոշեցին այլևս պայմանագիր չկնքել վերջինիս հետ, քանի որ Հոխիկյանն ունի ընդգծված ընդդիմադիր քաղաքական հայացքներ։

Ի՞նչ է փոխվել այս տարիներին մայր բուհում։ Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով համալսարանական կյանքի վերջին տարիների մասին, նկատում է․ «Ես արդեն երկու տարի է, ինչ չեմ աշխատում այլևս համալսարանում, սակայն մինչ օրս շփվում եմ մայր բուհը վերջին տարիներին ավարտած շրջանավարտների հետ, և, ցավոք, պետք է ասեմ, որ ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ՝ կրթական համակարգում առաջին պլան է բերվել երեսպաշտությունը, քծնանքը, մակերեսայնությունը։ Ես դա տեսնում եմ՝ շփվելով համալսարանի վերջին տարիների շրջանավարտների և ուսանողների հետ։

Նրանցից շատերը շեշտում են, որ կրթությունը կարևոր չէ, կարևորն այս կյանքում քո տեղը գտնելն է, անկախ նրանից, թե դա ինչ տարբերակով կլինի։ Ես շատ եմ ցավում դրա համար։ ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն որակյալ կրթություն տվող կառույց, այլև եղել է կյանքի գերազանցիկներ ստեղծող ինստիտուտ։ Մարդիկ մայր բուհում ոչ միայն լավ կրթություն են ստացել, այլև սովորել են կյանքում իրենց ճիշտ դրսևորել։

Իզուր չասացի կյանքի գերազանցիկ։ Այդտեղ շատ կարևոր է մարդու արժեհամակարգը։ Երբ ես հեռավոր 2000 թվականին ընդունվում էի համալսարան, հայրս ինձ ասաց՝ շատ կարևոր է լավ սովորելը, սակայն եթե անգամ լավ էլ չսովորես, միայն այն փաստը, որ պետք է այդ պատերից ներս մտնես, դա արդեն մեծագույն պատիվ է։ Ցավոք, այժմ ես չեմ տեսնում այդ երևույթը։ Համալսարանից հեռացվել են այն անձինք, ովքեր իրենց արժեհամակարգով ու կյանքի փորձով սովորեցնում էին այդ բարձր արժեքները: Այսօր առաջին պլան են եկել նաղաշմարտիրոսյանները և հովհաննեսհովհաննիսյանները։ Իհարկե, դեռ կան արժանավոր դասախոսներ, սակայն նրանք առաջին պլանում չեն։

Պարզ է, որ ուսանողությունը, չտեսնելով, օրինակ, Արամ Սիմոնյանի նման անհատականությունների, փոխարենը տեսնելով Նաղաշի նման մեկին, բնական է, որ Նաղաշը պետք է լինի օրինակ։ Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողին սովորեցնում են, որ լրագրողը չպետք է ունենա հայրենիք և պետք է լինի չեզոք։ Ի՞նչ պետք է դառնա նման կրթություն ստացող լրագրողը, պարզ է, որ վաղը պետք է շնորհավորի Ադրբեջանին, Հայաստանի դեմ պատերազմի հաղթանակում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բացվել է Սիմֆերոպոլի առաջին գեղարվեստական դպրոցի հայ հիմնադրի հուշարձանը

Բացվել է Սիմֆերոպոլի առաջին գեղարվեստական դպրոցի հայ հիմնադրի հուշարձանը Sun, 17 May 2026 13:00:16 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով