Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Բացվել է Սիմֆերոպոլի առաջին գեղարվեստական դպրոցի հայ հիմնադրի հուշարձանը

Բացվել է Սիմֆերոպոլի առաջին գեղարվեստական դպրոցի հայ հիմնադրի հուշարձանը

Sun, 17 May 2026 13:00:16 +0400


Ռուսաստանի Սիմֆերոպոլ քաղաքի հայկական գերեզմանատան տարածքում մայիսի 15-ին կայացել է ծովանկարիչ, Հովհաննես Այվազովսկու աշակերտ Էմանուել Մահտեսյանի հուշարձանի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։

Էմմանուել Մահտեսյանը նաև հանդիսանում է Սիմֆերոպոլի առաջին գեղարվեստական պատկերասրահի հիմնադիրը։

Ով է Էմանուել Մահտեսյանը։ Նա ծնվել է Ղրիմի հայաշատ Արմյանսկի բազար (Արմյանսկ) քաղաքում: Սովորել է տեղի ծխական դպրոցում: Հովհաննես Այվազովսկու խորհրդով, որի հետ ազգակցական կապեր ուներ, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և 1878-1892 թթ. սովորել է որպես ազատ ունկնդիր: Ակադեմիան ավարտելուց հետո ստացել է ոչ դասական նկարչի կոչում: Երեք տարի ապրել է Թեոդոսիայում և աշխատել Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում: Վերջինս հաճախ իր նկարների կրկնօրինակումը վստահում էր Մահտեսյանին:

1895-ից նկարիչը մշտական բնակություն է հաստատել Սիմֆերոպոլում, այստեղ բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը:1901 թվականին բուժման նպատակով մեկնել է Եվրոպա և տարբեր քաղաքներում ներկայացրել է իր ստեղծագործությունները: Նույն տարվա աշնանը նա եղբոր հետ այցելել է Հայաստան, իր կտավներում անդրադարձել է հայկական թեմաների:

Էմանուել Մահտեսյանը Սիմֆերոպոլում բացել է ցուցասրահ, որտեղ ներկայացվել են իր և այլ նկարիչների գործերը: Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ ոչնչացել են Հայրենական պատերազմի տարիներին Սիմֆերոպոլի թանգարանից տարհանման ժամանակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համալսարանից հեռացվեցին արժեհամակարգ ունցողները, առաջին պլան եկան նաղաշները

Համալսարանից հեռացվեցին արժեհամակարգ ունցողները, առաջին պլան եկան նաղաշները Sat, 16 May 2026 17:45:22 +0400 Երևանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով