Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Սա պիտի լուրջ ուշադրության արժանանա

Սա պիտի լուրջ ուշադրության արժանանա

Mon, 18 May 2026 13:17:06 +0400


Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին՝ նշելով, որ այն պետք է լուրջ ուշադրության արժանանա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։

Նրա խոսքով՝ խոսքը պարզապես գաղափարական կամ վերացական ձևակերպման մասին չէ, այլ հստակ պետական ծրագրի, որի իրականացման ուղղությամբ Ադրբեջանը հետևողական քայլեր է իրականացնում։ Օսկանյանը պնդել է, որ ներկայիս իշխանությունների պայմաններում այդ ծրագրի իրագործման հավանականությունը օրեցօր աճում է։

Նախկին նախարարը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե վերջինս փուլ առ փուլ զիջում է երկրի դիրքերը Ադրբեջանին։ Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական զինված ուժերը արդեն գտնվում են Հայաստանի տարբեր հատվածներում՝ ներառյալ Ջերմուկի, Սյունիքի և Տավուշի ուղղությունները, և չեն պատրաստվում դուրս գալ։

Օսկանյանը նաև անդրադարձել է Փաշինյանի Սյունիքի վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ երբ երկրի ղեկավարը հատուկ շեշտում է, թե Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դա արդեն վկայում է, որ հարցը դարձել է բանակցային քննարկման թեմա։ Նրա խոսքով՝ նման ձևակերպումներ սովորաբար չեն օգտագործվում այն տարածքների դեպքում, որոնց պատկանելությունը չի վիճարկվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանական միջուկային ծրագրին լուրջ վնասել չեն կարողացել

Իրանական միջուկային ծրագրին լուրջ վնասել չեն կարողացել Wed, 06 May 2026 17:00:54 +0400 Ամերիկյան հետախուզությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով