Հենց Զարուհին էր վազում բանտ, որ Նիկոլին փրկի
Tue, 19 May 2026 12:07:57 +0400

Լրագրող Լիզա Ճաղարյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի հարաբերություններին՝ նշելով, որ թեև ինքը Փոստանջյանի համախոհը կամ աջակիցը չէ, հիշում է նախկինում տեղի ունեցած դեպքերը։
Ճաղարյանի խոսքով՝ այն տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր անազատության մեջ և տարածվում էին տեղեկություններ նրա անվտանգության հետ կապված խնդիրների մասին, հենց Զարուհի Փոստանջյանն էր հաճախ այցելում քրեակատարողական հիմնարկ՝ նրան աջակցելու և իրավիճակին արձագանքելու նպատակով։
Լրագրողը նաև կարծիք է հայտնել, որ Փաշինյանը ժամանակի ընթացքում անտեսել կամ վատ վերաբերմունք է ցուցաբերել իրեն աջակցած մարդկանց նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե դեռ կան մարդիկ, ովքեր նախկինում աջակցել են վարչապետին և չեն բախվել նման վերաբերմունքի, ապա, իր կարծիքով, ապագայում դա կարող է նաև նրանց վերաբերել։
«Հենց Զարուհի Փոստանջյանն էր վազում, հասնում բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր