Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Մոսկվան դեռ ուղիղ առճակատման չի գնա Երեւանի հետ

Մոսկվան դեռ ուղիղ առճակատման չի գնա Երեւանի հետ

Tue, 19 May 2026 16:08:51 +0400


Stratfor ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի գնահատմամբ, Ռուսաստանը ամենայն հավանականությամբ կակտիվացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ինֆորմացիոն արշավ, օգտագործելով նարատիվներ, որոնք կներկայացնեն նրան որպես Արեւմուտքի դրածո, Հայաստանի անվտանգության սպառնալիք եւ առաջնորդ, ով Հայաստանը տանում է ուկրաինական սցենարով։
Սակայն, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, Մոսկվան ամենայն հավանականությամբ, դեռեւս կխուսափի Երեւանի հետ ուղիղ եւ բացահայտ առճակատումից։

Դա կարող է որոշակի ներհակ տրամադրություններ ստեղծել ռուսամետ տրամադրություն ունեցող գործիչների մոտ, սակայն դրա փոխարեն գործի կդրվեն ԶԼՄ-ները, սոցցանցերը, ընդդիմության ներկայացուցիչները եւ տնտեսական նախազգուշացումները, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերի խզման հետ կապված մռայլ կանխատեսումները, որպեսզի Երեւանին մանեւրելու տարածքը նեղանա։

Սակայն հնարավոր է, որ դա հակառակ էֆեկտն ունենա եւ արագացնի Հայաստանի անվտանգային եւ մյուս ոլորտների դիվերսիֆիկացիան՝ ներառյալ դիվանագիտությունը, տնտեսությունը եւ այլն։ Այլ խոսքով՝ դա կարող է արագացնել Հայաստանի շրջադարձը դեպի Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ։

Այստեղ, ըստ Stratfor –ի կարեւոր է լինելու այն, թե եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչ է լինելու։ Եթե նա ունենա թույն մանդատ եւ ընտրություններից հետո լինեն անկարգություններ, ապա Մոսկվան ավելի շատ «ասելիք» կունենա, որ Եվրամիության կամ Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացումը ապակայունացնող գործոն է Հայաստանի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից Mon, 18 May 2026 15:00:41 +0400 Մոսկվան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով