ԵՊՀ-ն որոշել է իշխանություններից հետ չմնալ
Tue, 19 May 2026 18:17:55 +0400

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց: Այն նախատեսված է գարնան, ամռան և աշնան ամիսների համար:
Մեզ պատմեցին, որ գարնանը նախատեսված դասընթացն արդեն իսկ տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Ինչպես որ իշխանություններն են ԵՄ-ին քծնելու ճանապարհը բռնել, փաստորեն, նույն ճանապարհն է բռնել նաև Երևանի պետական համալսարանը:
Մենք տեղեկացանք, որ դասընթացին մասնակցել են ինչպես ԵՊՀ ուսանողներ, այնպես էլ են տարբեր հայաստանյան բուհերի ուսանողներ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր