Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Արթուր Օսիպյանի մասով նոր զարգացումներ

Արթուր Օսիպյանի մասով նոր զարգացումներ

Tue, 19 May 2026 19:24:06 +0400


Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․
1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։
3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։
4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)։
5. Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին։

Գրել է փաստաբան Ռոման Երիցյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում Sat, 03 Oct 2026 13:45:13 +0400 Մեր երկրում ամեն բան …