Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Որ դեպքում կզրկվեն ԵՄ բարեհաճությունից

Որ դեպքում կզրկվեն ԵՄ բարեհաճությունից

Wed, 20 May 2026 18:00:11 +0400


Եվրամիությունը կարող է կրճատել աջակցությունը այն զարգացող երկրներին, որոնք աջակցում են Ռուսաստանին կամ Իրանին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։ «Եթե գործընկերն աջակցում է Ռուսաստանին կամ Իրանին, ապա ճկունություն պետք է ցուցաբերի, որպեսզի մենք մեր գործակցությունը նման դեպքերում կարողանանք վերակառուցել»,- ասել է Կալասը, ըստ Euractiv-ի։

Հրապարակման մեջ ասվում է, որ Կալասը չի մանրամասնել, թե որ դեպքում կարող է օգնությունը դադարեցվել տվյալ երկրին եւ որտեղ է սեփական ազգային շահերով առաջնորդվելու սահմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը շարունակում է գործածել գոյություն չունեցող երեվույթը

Փաշինյանը շարունակում է գործածել գոյություն չունեցող երեվույթը Tue, 01 Sep 2026 18:45:43 +0400 Բարեփոխումների իրականացումը …