Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով․ փաստաբան

Պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով․ փաստաբան

Wed, 20 May 2026 17:51:58 +0400


(Տարածած զրպարտչական տեղեկությունների հերքման մասին)

Հարգելի՛ ՀՀ քննչական կոմիտե

Հանդես գալով որպես Նարեկ Կարենի Կարապետյանի փաստաբան պահանջում եմ

անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված

զրպարտության մասով։

Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ Կարապետյանը «թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» և «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:

Նշվածը հանդիսանում է զրպարտություն։

Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու

պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ` մոլորեցնելով

հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։

Փաստաբան Վարդան Ալոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով