Գյումրեցիներին հրավիրում են մայիսի 30-ին Վարդանանց հրապարակ՝ լսելու Վարդան Ղուկասյանի ուղերձը
Wed, 20 May 2026 21:57:43 +0400

Մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում նախատեսվում է հավաք, որի ընթացքում կհնչի ԱԱԾ մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի ուղերձը։ Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում մասնակցել հավաքին և իրենց աջակցությունը հայտնել Վարդան Ղուկասյանին ու Սամվել Կարապետյանին՝ ընդգծելով, որ պայքարը շարունակական է։
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․
«40 տարի էլ կմնամ բանտում, միայն թե պայքարը կիսատ չթողնեք։ Ժամանակն հասյալ է»,-ասել է Ղուկասյանը։
Հավաքի նախաձեռնողները քաղաքացիներին հրավիրում են Վարդանանց հրապարակ՝ միասնականության և «ուժեղ Հայաստանի» գաղափարի շուրջ համախմբվելու նպատակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր