Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Ինչ կապ ունեն «Գորշ գայլերը»

Ինչ կապ ունեն «Գորշ գայլերը»

Thu, 21 May 2026 11:50:38 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորվող վարքագիծը՝ անդրադառնալով հատկապես կանանց նկատմամբ հնչող կոշտ արտահայտություններին և ինքնատիրապետման կորստի դեպքերին։

Կարապետյանի խոսքով՝ նման վարքագիծը պայմանավորված է դաստիարակությամբ։ Նա նշել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե որոշ մարդկանց արժեհամակարգի ձևավորման վրա ազդեցություն են ունեցել ծայրահեղական մտածողությամբ խմբեր, ինչի հետևանքով նրանք իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք ցուցաբերել տարեցների, կանանց և անգամ երեխաների նկատմամբ։

Դաշինքի առաջնորդը նաև ընդգծել է, որ իրենց նպատակներից մեկը հայ կնոջ արժանապատիվ կերպարի վերականգնումն է։ Նրա խոսքով՝ ապագայում հնարավոր է նաև, որ Հայաստանը ղեկավարի կին քաղաքական գործիչ։

«Ես տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը»։ Միայն այդ դեպքում կարող են մարդիկ իրենց թույլ տալ այդպիսի պահվածք՝ մեծերի, կանանց, նույնիսկ երեխաների նկատմամբ»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փախչելու տեղ այլեւս չկա, պետք է Հայաստանն ազատագրել

Փախչելու տեղ այլեւս չկա, պետք է Հայաստանն ազատագրել Wed, 20 May 2026 19:45:04 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով