Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Thu, 21 May 2026 14:15:13 +0400


Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից:

Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան Sat, 17 Oct 2026 13:00:07 …