Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում

Թևանյանին սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում

Fri, 22 May 2026 00:06:52 +0400


ՀՀ քննչական կոմիտեն ժամեր առաջ հայտարարություն տարածեց`պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի ենթադրյալ պետական դավաճանության եւ լրտեսության վերաբերյալ։ Ըստ ՔԿ-ի` Թեւանյանը 2024֊ին ապօրինի կերպով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ փոխանցել օտարերկրյա ծառայությունների, Թեւանյան հերքել է հրապարակված տեղեկատվությունը։

ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։

Ըստ քրեական օրենսգրքի` 418-րդ հոդվածի 1֊ին մասով սահմանվում է. «Պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ», 424֊րդ հոդվածի 1֊ին մասով էլ նշվում է. «424, 1. պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։

Նշենք, որ Թեւանյանն այս պահին նախաձեռնված քրվարույթով որեւէ կարգավիճակ չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել

«Հրապարակ»․ Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել Sat, 04 Jul 2026 08:45:30 +0400 Շուրջ մեկ …