Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Ամստերդամը հերքում է պահանջում Ռուբինյանից կամ՝ 10 մլն դոլարի փոխհատուցում․ նոր սկանդալ

Ամստերդամը հերքում է պահանջում Ռուբինյանից կամ՝ 10 մլն դոլարի փոխհատուցում․ նոր սկանդալ

Fri, 22 May 2026 11:33:47 +0400


Միջազգային իրավապաշտպան և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ Իրավապաշտպանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

ՔՊ–ական Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռոբերտ Ամստերդամը կապ է ունեցել սկանդալային ֆինանսիստ, անչափահասների սեռական շահագործման համար բանտարկված, ապա բանտում մահացած Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրան իրավաբանական ծառայություններ է մատուցել։

«Ռուբեն Ռուբինյան, դու մարդկային կերպարանքդ կորցրած ստախոս ես։ Ես երբեք չեմ աշխատել Էպշտեյնի հետ և երբեք նրան որևէ խորհրդատվություն չեմ մատուցել։ Եթե անմիջապես և հրապարակայնորեն չհերքես այս բացահայտ սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում»,– գրել է Ամստերդամը։

Հիշեցնենք` ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվեց 2006 թվականին անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու կասկածանքով։ 2019 թվականի օգոստոսին Էպշտեյնի դիակը գտան բանտախցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը։ Էպշտեյնի մահը պաշտոնապես որակվեց ինքնասպանություն;

2026 թվականի հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց Ջեֆրի Էպշտեյնի քրեական գործի նյութերը (մոտ 3 միլիոն էջ), ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ դրանցում մի շարք հայտնի մարդկանց անուններ էին շոշափվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները․ Ամստերդամ

Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները․ Ամստերդամ Fri, 21 Aug …