Մեր ֆանտազիան չէր հերիքում դա պատկերացնել. սրանց վախերի արդյունքն է սա
Fri, 22 May 2026 13:13:44 +0400

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իր գնահատմամբ իշխանությունները տարբեր անձանց և կառույցների ներկայացնում են որպես «գործակալներ», իսկ բարեկամ երկրների նկատմամբ ձևավորում են թշնամական պատկեր՝ նպատակ ունենալով թուլացնել հասարակության դիմադրողականությունը։
Նրա խոսքով՝ այդ գործընթացների հետևանքով, իր բնորոշմամբ, ստեղծվում է իրավիճակ, որը կարող է հանգեցնել երկրի բնակչության արտագաղթի և ժողովրդագրական փոփոխությունների։ «Բոլորին գործակալ են սարքում, բարեկամ երկրներին՝ թշնամի, որպեսզի պայքարեն մեր ժողովրդի դեմ, հայաթափեն ՀՀ-ն․ ունեն հանձնարարություն շեֆից՝ պետք է ՀՀ-ն լցնեն ադրբեջանցիներով»,-ասել է նա:
«Մեր ֆանտազիան չէր հերիքում՝ պատկերացնել Արցախն առանց հայերի, խաղաղ Արցախ ունեցանք՝ առանց հայերի, հիմա կունենանք խաղաղ Սյունիք՝ առանց հայերի,սրանց վախերի արդյունքն է սա, ոչ մի ձև չունեն պայքարելու»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր