Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Պայթեցրել են զինվորականներին տեղափոխող գնացքը․ ի՞նչ է հայտնի

Պայթեցրել են զինվորականներին տեղափոխող գնացքը․ ի՞նչ է հայտնի

Sun, 24 May 2026 17:30:05 +0400


Պակիստանի Բելուջիստան նահանգում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։

Հրապարակման համաձայն՝ գնացքը տեղափոխում էր զինվորականների և նրանց ընտանիքներին։ Աղբյուրը հայտնել է, որ ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Գնացքը Քվեթայից ուղևորվում էր Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար։

Սինհուան իր հերթին հաղորդում է գնացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 24 զոհի և ավելի քան 82 վիրավորի մասին։

Պայթյունը տեղի է ունեցել Քվեթայի Չաման Պատտակ կայարանի մոտ։ Հրատարակությունը նշել է, որ պայթուցիկ նյութերով լի վագոնը բախվել է գնացքին անցման ժամանակ։ Պայթյունը կոտրել է մոտակա տների պատուհանները և ոչնչացրել մոտակա տրանսպորտային միջոցները։

Բացի այդ, պայթյունը գծերից դուրս է հանել երեք վագոն, այդ թվում՝ շոգեքարշը, և շրջել երկուսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am