Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ․ Արման Թաթոյան

Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ․ Արման Թաթոյան

Mon, 25 May 2026 11:13:52 +0400


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դիմել է հայ մայրերին, ովքեր տարիներ շարունակ տանը երեխա են մեծացնում, չեն աշխատում և դուրս են մնում աշխատանքային հաշվառումից։

Նա իր ուղերձում ընդգծել է, որ երեխա մեծացնելու, դաստիարակելու և ընտանիքը պահելու տարիները չպետք է անտեսվեն պետության կողմից։

«Ձեր տարիների չարչարանքը, երեխա մեծացնելն ու դաստիարակելը չպետք է կորի։ Այդ բոլոր տարիները պետք է հաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ, ամրագրվեն աշխատանքային գրքույկում և հետագայում հաշվի առնվեն աշխատանքի ընդունվելու, ավելի բարձր աշխատավարձ ստանալու, թոշակի և սոցիալական այլ իրավունքների ձևավորման ժամանակ։ Պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ձեր հանդեպ արդարություն լինի։ Խնդրում եմ՝ վստահեք ինձ։ Այս ամենը լիարժեք իրականացվելու է վեցերորդ քվեաթերթիկի միջոցով»,- ասել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես լինելու եմ Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար․ Արման Թաթոյան

Ես լինելու եմ Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար․ Արման Թաթոյան Sun, 24 May 2026 21:17:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով