Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Փաշինյանի քարոզարշավի գլխավոր «մասնակիցները» երեխաներն են. հրապարակը լցնելու մոլուցքով ուժերը կենտրոնացրել է Գյումրիում

Փաշինյանի քարոզարշավի գլխավոր «մասնակիցները» երեխաներն են. հրապարակը լցնելու մոլուցքով ուժերը կենտրոնացրել է Գյումրիում

Mon, 25 May 2026 18:06:53 +0400


Նիկոլ Փաշինյանը, որը երեկվանից գտնվում է Շիրակի մարզում և գիշերել է Գյումրիում, այսօր վաղ առավոտից շարունակել է նախընտրական քարոզարշավը քաղաքում։ Նա շրջել է տարբեր թաղամասերով ու փողոցներով՝ բարձրախոսով քաղաքացիներին կոչ անելով «տեր կանգնել խաղաղությանը»։

Քաղաքում անցկացվող քարոզարշավի ընթացքում Փաշինյանին հիմնականում մոտեցել են տարեցներ, ողջունել ։ Սակայն առավել աչքի ընկնողը երեխաների մեծ ներկայությունն էր, ովքեր ուղեկցում էին քարոզարշավին։ Դպրոցահասակ երեխաներին բաժանվել են թխվածքաբլիթներ և քարոզչական նյութեր, ինչպես նաև, որն առավել ուշագրավ է, ձեռքերուն պահել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները։

Երեկոյան ժամը 20:00-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ արդեն տեղադրվել է մեծ բեմահարթակ։ Հատկանշական է, որ նախորդ այցելությունների ընթացքում վարչապետին այդպես էլ չէր հաջողվել լեփ-լեցուն հավաք կազմակերպել քաղաքի գլխավոր հրապարակում, սակայն, ըստ ամենայնի, այս անգամ փորձ է արվում ապահովել առավել մեծ մասնակցություն։

Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը։ Մարդկանց տեղափոխում են ոչ միայն Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից, այլև հարակից մարզերից։ Տեղեկություններ կան նաև, որ հրապարակում ներկա են լինելու քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հենց հա՛յ ժողովուրդն է խոսելու․ Մոսկվայում մեկնաբանել են Փաշինյանի խոսքերը

Հենց հա՛յ ժողովուրդն է խոսելու․ Մոսկվայում մեկնաբանել են Փաշինյանի խոսքերը Mon, 25 May 2026 15:53:36 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով