«Հայաստանի օր»՝ ֆրանսիական Կլամար քաղաքում
Mon, 25 May 2026 20:00:33 +0400

Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը։ Այս մասին հայտնում է «Օրեր» հայկական մեդիառեսուրսը։
Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գիյոմ Կասբարյանը, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փողքաղաքապետ Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Ասոյանը։
Միջոցառման մշակութային հատվածում ելույթ են ունեցել ֆրանսահայ երաժշտական ու պարային խմբեր, կազմակերպվել են ստեղծագործական և ժամանցային գործունեություններ, շախմատի ազատ խաղեր, հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հանդիպելու հայ հեղինակների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր