Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին․ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին․ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Tue, 26 May 2026 17:25:47 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից.

«Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։

Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանականար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին, ինչպես նաև զոհվեին կամ ցմահ ազատազրկման ենթարկվեին ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրեն դեմ են։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր։

ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։

Կոչ եմ անում հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

——

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ

«Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով