Կորսված կինոնկարը հայտնաբերվել է

Կորսված կինոնկարը հայտնաբերվել է

Wed, 27 May 2026 00:00:38 +0400


Կինեմատոգրաֆիստ-ինժեներ Դարեն Փեյնը հայտնաբերել է 1968 թվականին թողարկված բրիտանական կինոնկար վամպիրների մասին, որը համարվում էր կորսված։

Այն այնքան վախեցնող է եղել, որ մտադրություն են ունեցել ոչնչացնել։ Խոսքը «Վամպիրներ գոյություն չունեն» կինոնկարի մասին է՝ «Գիշերային սարսափներ» շարքից։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։

Ինչպես պարզվել է, կինոնկարը առաջացրել է հանդիսատեսի դժգոհությունը, եւ ստեղծողները մտադրվել են ոչնչացնել այն եւ առհասարակ փակել սերիալը։

Նշվել է, որ սցենարը տրավմա է հասցնում մարդկանց հոգեկան առողջությանը եւ պետք է էկրաններից անհետանա ընդմիշտ։ Սակայն մեկ օրինակ այնուամենայնիվ պահպանել են։ Կինոնկարի սցենարը գրել է սարսափ ֆիլմերի վարպետ Ռիչարդ Մեթիսոնը։ Այն վերականգնվելու է, թվայնացվելու է վերադարձվելու BBC-ի արխիվ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան Fri, 31 Jul 2026 19:00:39 +0400 «Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի …