Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Շքերթի համար նոր համազգեստ են բերել

«Հրապարակ»․ Շքերթի համար նոր համազգեստ են բերել

Wed, 27 May 2026 08:00:35 +0400


Ավելի քան երեք տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ-մեծ խոսում են բանակը սպառազինելու, մարտունակ դարձնելու մասին։

Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում դեռեւս 2023 թ. նոյեմբերի 15-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչեւ 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի, այժմ 2026-ի կեսն ենք հատել, սակայն հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։

Մեր տեղեկություններով, իշխանությունները մոտ 5 հազար նոր համազգեստ են ձեռք բերել, որոշ տեղեկություններով՝ ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակին նոր համազգեստը, ըստ հրամկազմի, հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին։

Ի դեպ, զորահանդեսից առաջ արդեն քանի օր է՝ շքերթի փորձերի անվան տակ ռազմական տեխնիկան մայրաքաղաքի փողոցներով պտտեցնում են: Մասնագետներն ասացին, որ դրանք հիմնականում հնդկական տեխնիկա են՝ պիկապ ավտոմեքենաներ, զինվորական բեռնատարներ:

Իսկ Զինված ուժերի հրամանատարական կազմն ի սկզբանե դժգոհ է եղել նոր տեխնիկայի որակից, եւ կարծես չեն սխալվել․ մեզ ասացին, որ հենց փորձերի ժամանակ մի քանի պիկապի շարժիչ խափանվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձեռք է բերել 140 հողամաս եւ իրեն հռչակել «Շվեյցարիայի թագավոր»

Ձեռք է բերել 140 հողամաս եւ իրեն հռչակել «Շվեյցարիայի թագավոր» Fri, 01 May 2026 19:30:41 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով