ԱՄՆ-ն չաջակցեց Կիևին հակառուսական որոշման հարցում
Wed, 27 May 2026 10:30:19 +0400

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի կողմից կարդացված հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները չի միացել Կիևի և Արևմտյան երկրների կողմից ՄԱԿ-ում Ռուսաստանի դեմ հրապարակված համատեղ հայտարարությանը, հաղորդում է AFP-ն։
Հայտարարությանը միացել են գրեթե 50 երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Հունգարիան և Սլովակիան։ Եվրամիությունը նույնպես աջակցել է փաստաթղթին՝ որպես միասնական մարմին։ «Մենք կոչ ենք անում լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի և ընդգծում ենք կոնկրետ մարդասիրական միջոցառումների անհապաղ անհրաժեշտությունը», – իր հայտարարության մեջ ասել է Մելնիկը։ Մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է 90 հրթիռ և 600 անօդաչու թռչող սարք՝ հիմնականում թիրախավորելով Կիևը և Կիևի մարզի Բելոյ Ցերկով քաղաքը։ Ռուսաստանը օգտագործել է «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը՝ քաղաաքում գտնվող թիրախին հարվածելու համար, ինչը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր համանման զենքի երրորդ օգտագործումն է։ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով վիրավորվել է 87 մարդ, որոնցից երեքը՝ անչափահասներ։ Եվս երկու մարդ զոհվել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր