Ուրբաթ , 19 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում

«Հրապարակ»․ Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում

Thu, 28 May 2026 08:00:33 +0400


2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը, որը հունիսի 7-ի ընտրությունների մասնակից ֆավորիտ ուժի` «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի, մինչ այս պահն անհասկանալի պահվածք է որդեգրել՝ ընտրությունների հետ կապված։ Նրա շրջապատից վստահեցնում են, որ առայժմ հրահանգ չեն ստացել՝ կոնկրետ ում օգտին են աշխատելու, սակայն կասկածներ ունեն, որ Ալեքսանյանը չի կարողանալու դիմադրել Նիկոլ Փաշինյանին ու հավանական ճնշումներին եւ աշխատելու է իշխանության օգտին։ Մեզ ասացին, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են գործարարին պատկանող «սիթիների», «Վեգա» էլեկտրոնիկայի խանութի, Բաղրամյանի ալյուրի գործարանի, ինչպես նաեւ՝ այլ օբյեկտների աշխատողներին, սակայն դեռեւս չեն ասում, թե դա ինչ նպատակ է հետապնդում, միայն հորդորում են՝ գաղտնի պահել ցուցակների կազմման փաստը ու խոստանում են, որ ամսվա վերջին հավելավճարներ կստանան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրակաշառքի վերաբերյալ որևէ իրավական փաստ չեմ տեսել. Վարդևանյան

Ընտրակաշառքի վերաբերյալ որևէ իրավական փաստ չեմ տեսել. Վարդևանյան Fri, 19 Jun 2026 17:07:20 +0400 Latest …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով