Մեր զինվորականներն արժանի են այնպիսի ղեկավարության, որը նրանց չի նվաստացնում թշնամիներին հաճոյանալու համար․ Արման Թաթոյան
Thu, 28 May 2026 12:36:23 +0400

Ես հպարտանում եմ մեր զինվորականներով, նրանց քայլերթով` որտեղ էլ լինի, երբ էլ լինի։ Ես հպարտանում եմ այն ռազմական տեխնիկայով, որ մեր երկիրն ունի, ունեցել է և դեռ ունենալու է․ խաղաղությունը գալիս է ուժից։ Բայց մենք պետք է ճիշտ հասկանանք այս ռազմական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը։ Այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատն ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին՝ փորձելով մեր հերոս զինվորների թիկունքում թաքցնել իրենց վեց տարվա ձախողումները՝ երեք խոշոր պատերազմ, երեք պարտություն և երկրորդ հայկական ցեղասպանություն։
«Մեր զինվորականներն արժանի այնպիսի ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնում հանուն նրա, որ հաճոյանա մեր թշնամիներին։ Սիրելի՛ զինվորականներ, հունիսի 7–ը մեր երկիրն ազատագրելու օրն է։ Այնպես չպետք է լինի, որ ձեզ ղեկավարեն մարդիկ, որոնք չեն հարգում ձեր սխրանքը, ձեր ընտանիքի զոհողությունները։ Կեցցե՛ հայկական բանակը»,- ասել է Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր