Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը»
Thu, 28 May 2026 22:24:37 +0400

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի թաքցնի իր ձախողումները։ Քանի որ ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում՝ մեր պաշտպանության, Արցախը հանձնելու հարցում, դրա համար էլ նույնիսկ չեմ պատկերացնում, թե իր արած այս քայլն ինչի է ուղղված»,-«Արմենիա» ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Խոսքի սկզբում նա շնորհավորեց հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրեց, որ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։
Կարապետյանը ենթադրեց, որ այսօրվա շքերթի նպատական է ցույց տալը, թե ինչպես է նա ծախսել պետական պարտք վերցրած 8 մլրդ դոլարը։
«Բայց մարդիկ նայելով այս ամենը, համոզվում են, որ այդ 8 մլրդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել, որովհետև այդ գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր, շատ բարձր մակարդակի տեխնիկաներով հագեցած բանակ»,-ասաց Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով ցուցադրված տեխնիկայի պիտանելիության մասին հարցին՝ Կարապետյանն ասաց, որ մեկ զորահանդեսով դժվար է գնահատել, թե՛ տեխնիկան, թե՛ դրա հնարավորությունները։
«Բայց մենք վստահ ենք, որ իշխանության գալով, մենք կգնեն ամենաժամանակակից ամենակարևոր և պետքական տեխնիկա, որ կպաշտպանի մեր ժողովրդին և տեխնիկայով հագեցած սահմաններ կունենանք, կքչացնեն մեր զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի, ճիշտ կազմակերպած բանակ»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Կարապետյանն անդրադարձավ Փաշինյանի կարգախոսին, որ եթե ՀՀ-ում իշխանությունը փոխվի՝ պատերազմ կլինի։
«Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը», ուրիշ ոչ մեկը հայ ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Ես իրոք վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին և հայ ժողովրդին սպառնա պատերազմով».- ասաց կարապետյանը և նշեց որ պետք են խաղաղության երաշխավորներ, որնց շարքում կարող են լինել ԱՄՆ, ՌԴ-ն, Չինաստանը, ԵՄ-ն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր